211652_close_icon
views-count634 դիտում article-date 16:53 27-08-2022

Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում հրդեհ է բռնկվել

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնական ռազմական հոսպիտալում  բռնկվել է խոշոր հրդեհ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։

Նշվում  է, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ու հիվանդները ժամանակին տարհանվել են։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Կենտրոնական ռազմական հոսպիտալը Չեխիայի ամենաառաջատար բժշկական հաստատություններից է, որտեղ բուժում են ստացել երկրի հետսոցիալիստական շրջանի բոլոր նախագահները՝ Վացլավ Հավելը, Վացլավ Կլաուսը, ինչպես նաև գործող նախագահ Միլոշ Զեմանը։

Նմանատիպ նյութեր