211652_close_icon
views-count154632 դիտում article-date 12:06 27-08-2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում հայտնի, «Օսիպյանի աչք ու ականջ» համարվող «7»-ի պետին նշանակել է Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրամանով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հեղափոխությունից հետո համարվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի «աչքն ու ականջը» ոստիկանության համակարգում, ու դրա համար էլ Վ. Օսիպյանը ժամանակին Բ. Սեդրակյանին նշանակում է «ոստիկանության 7»-ի պետ։

Դեռ տարիներ առաջ Վ. Սեդրակյանը եղել է ոստիկանության կադրերից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի օգնականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն օգոստոսի 22-ին շրջայց էր կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։

Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել էր առկա խնդիրներին, զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ: Նա ընդգծել էր, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, որոնց ընթացքում ի հայտ եկած խնդիրները հավաքագրվելու, դասակարգվելու են և ըստ առաջնահերթության դրանց տրվելու են շուտափույթ լուծումներ։ 

Նմանատիպ նյութեր