211652_close_icon
views-count80955 դիտում article-date 10:10 27-08-2022

Երևանում պարեկները հերթական գողին են բռնել դեպքի վայրում,  ով փորձում էր թալանել «Օdsis» սուպերմարկետի մոտ տեղադրված վճարային տերմինալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ հանցանքի վայրում բռնել են գողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանը, Լևոն Բաղդասարյանն ու Վահրամ Նավոյանը ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստանում, որ Օրբելի Եղբայրների 67/2 հասցեի մոտ փորձում են գողանալ վճարային տերմինալը։ 

Պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, ու նրանց տեսնելով՝ մի քաղաքացի տերմինալի մոտից դիմում է փախուստի։ 

Պարեկները սկզբում ավտոմեքենայով, հետո վազելով հետապնդում են փախնողին, ով մտնում է բնակելի շենքերի տարածք՝ մտածելով, որ չի բռնվի։ Սակայն պարեկները կարողանում են նրան բռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ահազանգով դեպքի վայր են ժամանում պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանը։

Դեպքի վայր են ժամանում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ավետիս Պողոսյանի գլխավորությամբ։

Վերջինս և պարեկները սահմանազատում են տարածքը, իսկ այդ պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արման Լալայանի գլխավորությամբ, ում կողմից վարույթ է նախաձեռնվել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյակը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Է. Մ-ն է։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի եղել։ 

Գողը կամ գողերը կոտրել են «Odsis» սուպերմարկետի մուտքի մոտ տեղադրված վճարային տերմինալի կողպեքներից մեկը, վնասել որոշ հատված, սակայն գործն ավարտին չեն հասցրել, քանի որ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործությունն անավարտ է մնացել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր