211652_close_icon
views-count1137 դիտում article-date 09:43 27-08-2022

Ամերիկացի սենատոր Մարշա Բլեքբերնը ժամանել է Թայվան՝ արհամարհելով Պեկինի կողմից արվող զգուշացումները․ «Ամերիկայի ձայն»

Սենատի Առևտրի և զինված ծառայությունների հանձնաժողովների ամերիկացի օրենսդիրը հինգշաբթի օրը ժամանել է Թայվան: Քաղաքի կենտրոնում գտնվող Սոնգշանի օդանավակայանից արված կադրերում երևում է, թե ինչպես է սենատոր Մարշա Բլեքբերնը ամերիկյան ռազմական ինքնաթիռով ժամանել Թայվանի մայրաքաղաք Թայբեյ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Չինաստանը, որը Թայվանը համարում է իր սեփական տարածքը, զորավարժություններ է սկսել կղզու մոտ օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո:

Թայվանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բլեքբերնը իր ուղևորության ընթացքում հանդիպել է նաև նախագահ Ցայ Ինգ Վենի հետ: Սենատորի ուղևորությունը կավարտվի շաբաթ օրը: Նա նաև հանդիպելու է անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Վելինգթոն Կուին և արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուին:

Թայվանի նախագահական գրասենյակը հայտնել է, որ նախագահ Ցայ Ինգ Վենը սենատոր Բլեքբերնի հետ հանդիպել է ուրբաթ առավոտյան:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Թայվան-ԱՄՆ անվտանգությունը և տնտեսական ու առևտրային հարաբերությունները»,- ասված է արտաքին գործերի նախարարության հակիրճ հայտարարության մեջ։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը մեկնաբանության խնդրանքին անմիջապես չի պատասխանել:

Նմանատիպ նյութեր