211652_close_icon
views-count1515 դիտում article-date 23:00 26-08-2022

«Նյուքասլը» 63 մլն ֆունտով ձեռք բերեց շվեդ հարձակվողին

«Նյուքասլը» հայտարարեց «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու մասին։

Տրանսֆերի արժեքը կազմել է 63 մլն ֆունտ։ Այս կերպ, անգլիական ակումբն իր պատմության ամենաթանկ տրանսֆերն է իրականացրել։

Մինչ այս «Նյուքասլի» անմենաթանկ տրանսֆերները եղել են 2019-ին Ժոելինտոնի տեղափոխությունը «Հոֆենհայմից» և 2022-ի հունվարին Բրունոյինը՝ «Լիոնից» (երկուսն էլ՝ 40 մլն ֆունտ)։

2021/22 մրցաշրջանում Իսակը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր