211652_close_icon
views-count4276 դիտում article-date 15:24 26-08-2022

Համերգների ընթացքում չի հնչում «Մեղավորները» երգի cover-ը, քանի որ Արա Մարտիրոսյանը չի ուզում՝ իր երգերը կատարեմ․ ես հարգում եմ նրա որոշումը. meganews.am

Հանդիսատեսին առավելապես իր cover-ներով հայտնի երիտասարդ երգիչ Վարդան Խաչատրյանն այսօր մենահամերգ է ունենալու Հին Արենի մյուզիք հոլում, հայտնում է Meganews.am-ը։

Հնչելու են Վարդան Խաչատրյանի յուրահատուկ cover-ները։ Երգիչը վստահ է՝ անկեղծ էմոցիաներով, դրական էներգիայով լի օր է լինելու։ Ի դեպ, նա առաջիկայում նոր տեսահոլովակ է ներկայացնելու։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին, ի դեպ, երգի հեղինակը հենց երգիչն է։   

«Իմ կատարած երգերը հիմնականում այսպես ասած՝ տխուր բովանդակություն ունեցող, սիրո մասին պատմող երգեր են, սակայն այս անգամ ապրող, երջանիկ սիրո մասին է լինելու երգս։ Տեսահոլովակը նկարահանելու է Եղիշե Սողոմոնյանը», — MegaNews.am-ի հետ զրույցում պատմեց Վարդան Խաչատրյանը։

Ինչպես հայտնի է, Վարդան Խաչատրյանը միանգամից հանդիսատեսի ուշադրությունը գրավեց իր «Մեղավորները»  cover-ով, որը կարճ ժամանակում հարյուր հազարավոր դիտումներ ունեցավ։  Ինսթագրամում օգտատերերը տարածում էին ու դրական կարծիքներ գրում այս երգի մասին։ Երգիչ Արա Մարտիրոսյանի այս երգի cover-ից հետո հանդիսատեսը սպասում է, որ  Վարդան Խաչատրյանի համերգների ընթացքում կհնչեն նաև  «Մեղավորները» երգի cover տարբերակը, սակայն երգիչն այլ երգեր է ներկայացնում, տվյալ երգը չի հնչում։ Հարցին՝ չէ՞ որ Ձեզ ավելի լայն ճանաչում բերեց հենց «Մեղավորները» երգի cover-ը, այդ դեպքում ինչո՞ւ Ձեր մենահամերգների ընթացքում չի հնչում այդ երգը, Վարդան Խաչատրյանը պատասխանեց․ «Արա Խաչատրյանը  չի ցանկանում, որ իմ համերգային ծրագրերում լինեն իր երգերը։ Ես, իհարկե, հարգում եմ երգչի այս որոշումը։ Ինձ համար ոգևորիչ էր այն, որ  Արա Մարտիրոսյանն իր մենահամերգի ժամանակ անդրադարձել էր փաստին, որ ես կատարում եմ իր «Մեղավորները» երգի cover տարբերակը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր