1051 դիտում
18:14 23-08-2022
Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։
Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք, ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։
Եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
409 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
745 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան