211652_close_icon
views-count1509 դիտում article-date 16:24 23-08-2022

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին  աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետի՝ Ղրղզստան այցով պայմանավորված, Կառավարության նիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 24-ին։

Նմանատիպ նյութեր