211652_close_icon
views-count5099 դիտում article-date 18:16 22-08-2022

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին:

Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել:

Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբշամարտիկին:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր