211652_close_icon
views-count134903 դիտում article-date 17:34 22-08-2022

Ինքնասպանություն՝ Լոռու մարզում. լոգարանում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու կախված դի. ժամանել է մարզի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում  ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարգառ գյուղի տներից մեկում  կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանը:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հովհաննես Հայրապետյանը, պարեկներ Դավիթ Հարությունյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը:

Ժամանել են նաև  ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական  բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները նշված  գյուղի 7-րդ  փողոցի տներից մեկում՝ լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր