1376 դիտում
16:47 22-08-2022
Արցախում պաշտոնական դիրքի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերի հասնող յուրացում
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցավոր արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել 1974թ. ծնված ԱՀ Ասկերան քաղաքի բնակիչը, ով 2015-2018 թվականներին զբաղեցնելով ԱՀ շրջաններից մեկի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով կազմակերպական-տնօրինչական, ինչպես նաև վարչատնտեսական գործառույթներով՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, շահադիտական՝ նյութական օգուտ ստանալու նպատակով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3.758.949 ՀՀ դրամի յուրացում, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որի հետևանքով պետությանը պատճառվել է 7.496.782 ՀՀ դրամի, 380.000 ՀՀ դրամի և 600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5003 դիտում
20:00 29-12-2016
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն և յուրացում
Այս բաժնից
889 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
919 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
862 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա