211652_close_icon
views-count1658 դիտում article-date 11:35 22-08-2022

«Ապրելու երկիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցում է սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

«Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է:

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է հետևյալ համայնքերում՝
• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը
• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը
• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը
• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը
• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը
• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյանը:

Այսպիսով, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է։

Արժևորելով համայնքներում արագ տեմպերով դրական փոփոխություններ կատարելու հրամայականը, կուսակցությունը, իր ակտիվ մասնակցությամբ, այդ պատասխանատվությունը ստանձնելու շոշափելի հայտ է ներկայացրել, որն այլևս անբեկանելի է։

 

Նմանատիպ նյութեր