211652_close_icon
views-count29120 դիտում article-date 10:53 20-08-2022

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Tiida-ն ու Nissan Teana-ն, կան վիրավորներ, նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ու մինչ բժիշկները կժամանեին, օգնություն էին ցուցաբերում պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Tiida ու Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկով ժամանած հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ով հրաժարվում էր հիվանդանոց մեկնելուց, ու մինչ լրացուցիչ կժամաներ բժիշկների հերթապահ խումբը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Վաղարշակ Սարգսյանն իր ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործեց անհրաժեշտ պարագաներ և օգնություն ցուցաբերեց այդ քաղաքացուն, ով նույնպես տեղափոխվեց հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ու վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Վ. Սարգսյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր