1760 դիտում
23:28 19-08-2022
«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցներն ուժերն են չափում ֆիզիկական պատրաստվածության, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ:
Մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող թեմաների, պատմության իմացությունը:
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 18-ին անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը՝ թեստավորման ձևաչափով:
Յուրաքանչյուր թեստում ներառվել է 80 հարց` առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի, աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ:

Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդը՝ Ղազախստանը:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ, շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
15:52 29-08-2020
«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Էրուդիտ» մրցաձևը
Այս բաժնից
958 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
982 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»