211652_close_icon
views-count1350 դիտում article-date 22:40 19-08-2022

«Չելսին» համաձայնության է եկել Օբամեյանգի հետ. վերջինս կարող է տեղափոխվել Լոնդոն

«Չելսին» պատրաստ է պաշտոնական առաջարկ անել «Բարսելոնային»՝ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար:
 
Լոնդոնյան ակումբը գաբոնցի հարձակվողի համար առաջարկելու է 19 մլն եվրո և 5 մլն եվրո բոնուսների տեսքով:
 
Հաղորդվում է, որ «Չելսին» ու Օբամենայգն արդեն համաձայնության են եկել անձնական պայմանագրի շուրջ:
 
Ըստ այդ համաձայնության, լոնդոնցիները գրեթե երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կվճարեն հարձակվողին, քան՝ նա ստանում է «Բարսայում»:
 
Օբամեյանգը «Բարսելոնա» էր տեղափոխվել նախորդ ձմռանը՝ խզելով պայմանագիրը «Արսենալի» հետ: Իսպանիայում նա 24 խաղում խփել էր 13 գնդակ:

Նմանատիպ նյութեր