211652_close_icon
views-count1039 դիտում article-date 16:45 19-08-2022

Էրդողանը Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում օգոստոսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն առաջարկել է կազմակերպել նրա հանդիպումը Պուտինի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, որորնք շարունակվում են փետրվարից։

«Մենք պարոն Զելենսկու հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։  Ես ևս մեկ անգամ հաստատել եմ, որ  մեր համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի։ Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ, պարոն Զելենսկուն հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքով, եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ.-խմբ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։

Նմանատիպ նյութեր