211652_close_icon
views-count696 դիտում article-date 15:14 19-08-2022

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է լավաշի արտադրամասի օդափոխության համակարգը

Օգոստոսի 18-ին ժամը 10:42-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 11 հասցեում գտնվող լավաշի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Ժամը 10:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Հրդեհը մարվել է ժամը 10:55-ին մարտական հաշվարկի կողմից` ձեռքի միջոցներով:

Հրդեհի հետևանքով այրվել է արտադրամասի օդափոխանակության համակարգը:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտնագության տեսչությունը:

Նմանատիպ նյութեր