211652_close_icon
views-count916 դիտում article-date 15:01 19-08-2022

Շիրակի մարզպետարանը՝ Աշոցք բազմաբնակավայր համայնքի սուբվենցին ծրագրերի ընթացքի մասին

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Աշոցք համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետրանի ոլորտային պատասխանատուները՝ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով այցելում են համայնքներ։ Հերթական այցելության ընթացքում մասնագետները եղել են Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի խմելու ջրագծի աղբյուրակապի կառուցման տեղամասում։ Աշխատանքներն իրականացվում են կառավարության 70 % և hամայնքային՝ 30 % համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը  92 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունները «Գունաշեն» և «Արմար Գրուպ» ՍՊԸ-ներն են։

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են նաև Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքները: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիարկանացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների 1–ին փուլի ընդհանուր արժեքը 42մլն 420 հազար է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են։

Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները կարգավորել ամենասեղմ ժամկետներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր