211652_close_icon
views-count25261 դիտում article-date 11:39 19-08-2022

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. խոտով բարձված բեռնատարում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղում ԶԻԼ մակնիշի բեռնատար է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջնեը քաղաքացիների օգնությամբ մարել են անասնակերով բարձված ZIL մակնիշի ավտոմեքենայուոմ առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին դարձել  ոչ շահագործելի, անասնակերն էլ ամբողջությամբ այրվել է։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ոստիկանությունը պարզում է մեքենայատիրոջ և խոտի տիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր