211652_close_icon
views-count4419 դիտում article-date 15:35 18-08-2022

Էրդողանը գնում է Լվով Պուտինի դեմքը փրկելու համար. Գեորգի Իսրայելյան

Գեորգի Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրդողանը գնում է Լվով Պուտինի դեմքը փրկելու համար, Գուտերեշին էլ հետն է տանում համապատասխան ֆոն ապահովելու նպատակով:

Հիմա ամեն ինչ կախված է Զելենսկուց, եթե նա ընդունի Էրդողանի առաջարկներն ու համաձայնվի պատերազմը այս վիճակով դադարեցնել, ուրեմն նա նույնպես Էրդողան-Պուտին զույգի աճեցրած կադրն է, որին ժամանակին իշխանության են բերել հենց այս օրվա համար:

Մի խոսքով հուսանք, որ այդպես չի և Էրդողանին չի հաջողվի փրկել դաշնակից Ռուսաստանին վերահաս խայտառակ պարտությունից: Պուտինն ու Էրդողանը միջուկային շանտաժի են ենթարկում աշխարհին. ուրեմն Էրդողանը այսօր առաջարկներ է ներկայացնելու Զելենսկուն, համաձայն որոնց Ուկրաինան պիտի հրաժարվի բոլոր այն տարածքներից, որոնք արդեն իսկ գրավվել է Ռուսաստանի կողմից, պիտի համաձայնվի նաև Ռուսաստանին հանձնել Դոնեցկի մարզի այն հատվածը, որը դեռ ուկրաինացիների վերահսկողության տակ է:

Եթե Զելենսկին չհամաձայնվի այդ առաջարկները ընդունել, ապա վաղը ռուսները կպայթեցնեն Զապորոժիեյի ատոմակայանը (իհարկե կհայտարարեն, որ դա ուկրաինացիներն են արել):

Սակայն եթե հաշվի առնենք, որ այդ զույգը (Էրդողան-Պուտին) գործում է բացառապես սատանայական խորհրդապաշտության համաձայն, ապա Զելենսկուց մերժում ստանալու դեպքում ԱԷԿ-ը կպայթեցնեն ոչ թե վաղը, այլ այսօր` կեսգիշերին մոտ (եթե իհարկե բլեֆ չեն անում ու իսկապես գնալու են այդ քայլին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր