211652_close_icon
views-count3864 դիտում article-date 17:37 17-08-2022

Այդ քանակությամբ հրավտանգ նյութերի պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման․ Րաֆֆի Ասլանյան

Նույնիսկ բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների իրականացման համար, հետո՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

« «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ դժբախտ պատահարի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող գործընկերներիս մի խորհուրդ՝ արդյունավետ նախաքննության ապահովման նպատակով անհապաղ պետք է լուծել դյուրավառ նյութերի փաստացի ներկրումն ու պահպանումն իրականացրած անձի (կազմակերպության ղեկավարի) քրեական հետապնդման և խափանման միջոցի հարցը։ Նույնիսկ բաց երկնքի տակ առկա ապացույցները լիարժեք բավարար են նշված դատավարական գործողությունների իրականացման համար, հետո՝ ամիսներով կամ տարիներով փորձագիտական եզրակացություններին սպասելով՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա։ Շատ լավ եք հասկանում, թե ինչ եմ ասում …. այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնեական լծակների օգտագործման»,- նշված է գրառման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, օգոստոսի 16-ին ողջ գիշեր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները, Կարմիր խաչի ներկայացուցիչները, քաղաքացիներն ու կամավորները շարունակել են «Սուրմալու» տոնավաճառի կասկածելի վայրերում որոնողական աշխատանքները։ 

Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր