211652_close_icon
views-count1385 դիտում article-date 17:50 17-08-2022

Գարի Նևիլը դիմել է Ռոնալդուին. Ինչո՞ւ սպասել երկու շաբաթ, ասա ամբողջ ճշմարտությունը հենց հիմա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կոչ է արել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին արագ բացատրել իր հետ կապված իրավիճակը երկրպագուներին, հայտնում է Armsport.am-ը:

Ավելի վաղ 37-ամյա պորտուգալացին հայտարարել էր, որ մի քանի շաբաթից անկեղծ հարցազրույց է տալու։

«Ինչո՞ւ սպասել երկու շաբաթ, ասա ամբողջ ճշմարտությունը հենց հիմա։ Թիմը խորը ճգնաժամի մեջ է, թիմին իսկապես պետք է առաջատար, որը կղեկավարի մյուսներին։ Կրիշտիանուն միակն է, ով ի վիճակի է իր ետևից տանել «Յունայթեդին» այս պահին»,- գրել է Նևիլը սոցցանցում:

Նմանատիպ նյութեր