1277 դիտում
16:18 17-08-2022
«Թուրքիայում 1-ին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար». Ayna Haber
Թուրքական «Aynahaber» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ազգությամբ հայ Բերք Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի բարեհաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար (Քայմաքամ), փոխանցում է ermenihaber-ը:
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
«Առաջիկա օրերին սպասվում է Բերք Աջարի այցը Բաբադաղ։ Հաշված օրեր են մնացել պաշտոնի ստանձնմանը»,- գրում է աղբյուրը։
Պաշտոնավարելու դեպքում 27-ամյա Աջարը կլինի առաջին հայը, ով հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կզբաղեցնի նման պաշտոն։ Նա փոխարինելու կգա վարչական շրջանի նախկին ղեկավար Ադեմ Քարաթաշին։
Նշենք, որ Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։

Նմանատիպ նյութեր
32982 դիտում
12:10 23-10-2018
Հայկ Մարությանի որոշմամբ՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը