3257 դիտում
12:13 17-08-2022
Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից. ՌԴ դեսպանատունը վրդովված է «Սուրմալու»-ի ողբերգությանը ռուսական կառույցների մասնակցության մասին հաղորդումներից.
Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ հաղորդումների կապակցությամբ, որոնք սրբապիղծ եւ կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մենք դա ուղիղ սադրանք ենք համարում քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդպիսի զրպարտիչ հայտարությունների հետեւում, որոնց նպատակը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների է խաթարումն է։ Մենք Հայաստանի իշխանություններից քայլեր ենք ակնկալում, որոնք ուղղված են այդպիսի անբարյացակամ դրսեւորումների կանխմանը, այդ թվում՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանություններ։ Համապատասխան գրությունը դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետեւանքների վերացման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
4747 դիտում
11:26 19-07-2018
Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»