1643 դիտում
12:00 17-08-2022
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը, այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Փեդրամ Փաքաինին։
Վերջինս նշել է, որ վարակվածը 34-ամյա կին է՝ հարավ-արևմտյան Ահվազ քաղաքից և ներկա պահին կարանտինացված է իր տանը:
Փաքաինի խոսքով՝ նշված հիվանդությունից մահացության մակարդակը ցածր է, և այն բուժելի է, և հավելել, որ ջրծաղիկի դեմ պատվաստված մարդիկ հիմնականում իմունիտետ ունեն կապիկի ծաղիկի նկատմամբ։
***
Կապիկի ծաղիկ հիվանդության սկզբնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, այտուցված ավշային հանգույցները, դողը և հյուծվածությունը: Կարող է առաջանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։
Նմանատիպ նյութեր
988 դիտում
23:40 28-06-2022
Էստոնիայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
3992 դիտում
13:43 22-05-2022
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ
1349 դիտում
23:16 08-06-2022
Աշխարհում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 1000 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը