211652_close_icon
views-count590 դիտում article-date 21:20 16-08-2022

Կազմակերպվել է կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում. ԿԳՄՍՆ

ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների համար:


Դասընթացին մասնակցել են 71 մասնագետներ Երևանից և ՀՀ մարզերից:

Օգոստոսի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը վերապատրաստված մասնակիցներից յուրաքանչյուրն իր մարզում և Երևանում իրականացնելու է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստում:

Վերապատրաստման նպատակն է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատության կառա­վար­ման խորհրդի անդամներին՝ ունենա­լու անհրաժեշտ պատրաստվածություն և գիտելիքներ՝ խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր