211652_close_icon
views-count2344 դիտում article-date 13:16 16-08-2022

140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայության և առաջին օգնության համար՝ 110 քաղաքացի. Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրեն

News.am-ը գրում է. 3 օրվա ընթացքում 140 քաղաքացի դիմել է հոգեբանական ծառայությունների և առաջին օգնության համար՝ 110 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Նա նշեց, որ դիմողների թիվը նվազել է. «Եթե նախորդ օրերին մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցության համար, ապա այս գիշերվա ընթացքում եւս 20 հոգի է դիմել»,- ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ հիմնականում պայթյունից տուժածների հարազատներն են դիմում, ինչպես նաեւ փրկարարները. «Աշխատում են, հնարավոր է, որ իրենք էլ են ունենում խնդիրներ՝ ճնշման, գլխացավի, այրվածքներ են լինում»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի ու փլուզման հետևանքով քաղաքացիների որոնողական աշխատանքները ողջ գիշեր և մինչև այժմ շարունակվում են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր