211652_close_icon
views-count9250 դիտում article-date 11:52 16-08-2022

Պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Նրանց թվում է նաև հղի կինը և երեխան: Այս պահին անհետ կորածների թիվը տասն է»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Նա տեղեկացրեց, որ այն հատվածներում, որտեղ տեղեկություն կա, որ կարող է մարդիկ լինեն, մեծ տեխնիկա չի օգտագործվում, հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի, հրդեհի ու փլուզման հետևանքով քաղաքացիների որոնողական աշխատանքները ողջ գիշեր և մինչև այժմ շարունակվում են։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի  

Նմանատիպ նյութեր