211652_close_icon
views-count1030 դիտում article-date 19:38 15-08-2022

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:

Սուրեն  Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:  




 

Նմանատիպ նյութեր