211652_close_icon
views-count2079 դիտում article-date 22:16 15-08-2022

Ռոնալդուի վարքագիծը հիասթափեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին և մարզիչներին

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին և մարզիչներին դուր չի գալիս Կրիշտիանու Ռոնալդուի վարքագիծը: Նրանք գնալով ավելի շատ են հիասթափվում պորտուգալացու արարքներից:
 
ՄՅՈՒ-ի ղեկավարությում արդեն հարց է դրված, թե արդյոք իմաստ ունի պահել Ռոնալդուին՝ հաշվի առնելով, որ նա ինքն է ղեկավարության հայտնել, որ ցանկանում է հեռանալ:
 
Նշվում է, որ հարձակվողի վարքագիծը փչացնում է մթնոլորտը ակումբի մարզաբազայում:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյանցիները կարող են քննարկել Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը խզելու տարբերակը, եթե վերջինս չվերանայի իր մոտեցումը գործին:

Նմանատիպ նյութեր