211652_close_icon
views-count640 դիտում article-date 11:44 15-08-2022

Հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցը

Երրորդ տարին անընդմեջ, մարդու իրավունքների ազգային հաստատությունները (NHRI) ամբողջ Եվրոպայից զեկուցում են իրենց երկրներում օրենքի գերակայության ոլորտում առկա մարտահրավերների մասին:

Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են մարդու իրավունքների ազգային հաստատություններիկողմից իրականացվող գործողությունների կարևորությունը՝ ուղղված երաշխավորելու օրենքի գերակայությունը և առաջարկություններ ներկայացնելու պետական ​​իշխանություններին: Այդ բոլոր պատկերացումները մեկտեղվել են Եվրոպայում օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ ENNHRI-ի երրորդ տարեկան զեկույցում:

Եվրոպական 40 երկրների զեկույցները մատնանշում են օրենքի գերակայության հետագա վատթարացում ողջ Եվրոպայում՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Զեկույցում ուրվագծվում են առկա մարտահրավերները և գրանցված առաջընթացը հետևյալ ոլորտներում՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների արդյունավետություն և անկախություն, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, զսպումներ և հակակշիռներ, արդարադատության համակարգի գործունեություն, լրատվամիջոցների ազատություն և բազմակարծություն, կոռուպցիա, COVID-19-ի կանխարգելման միջոցառումների ազդեցություն, ինչպես նաև մարդու իրավունքների կառուցվածքային խնդիրներ։

Բացի այդ, զեկույցը ներառում է եվրոպական և ազգային քաղաքականություն մշակողներին ուղղված մի շարք կարևոր առաջարկություններ՝

• Անկախ և արդյունավետ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ապահովում Փարիզյան սկզբունքներին համապատասխան և նրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծում՝ ուժեղ մանդատով, համապատասխան ռեսուրսներով և համագործակցությամբ.

• ՄԻՊ-երին աջակցող իրավական շրջանակի ապահովում,

• Զսպումների և հակակշիռների մեխանիզմների ընդլայնում,

• Արդար նշանակումների և արդարադատության պատշաճ իրականացման ապահովում, ինչպես նաև
արդարադատության հասանելիության բարելավում.

• Արտահայտման ազատության, տեղեկատվության հասանելիության և լրագրողների ու լրատվամիջոցների
պաշտպանության ապահովում հարձակումներից և օրենքների չարաշահումից,

• Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի իրավական շրջանակի ամրապնդում,

• COVID-19-ի կանխարգելման միջոցառումների օրինականության, համաչափության և ժողովրդավարական
վերահսկողության ապահովում,

• Մարզային դատարանների վճիռների ժամանակին և արդյունավետ կատարման ապահովում:

Հայաստանի Օրենքի գերակայության 2022թ. զեկույցում անդրադարձ են կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են Պաշտպանի հաստատության անկախությունն ու արդյունավետությունը, ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունումը, մարդու իրավունքների պաշտպանների և այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված ատելության խոսքի և վիրավորանքի դեմ պայքարը, դատական համակարգի գործունեությունը, այդ թվում դատավորների ընտրությանն ու նշանակմանն առնչվող կարգավորումները, գործերի մակագրման գործող համակարգը, դատարան դիմելու համար պետական ​​տուրքի վճարների բարձրացումը, ԶԼՄ-ների գործունեության ազատությանը, բազմակարծությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող հարցերը, ինչպեսնաև արտակարգ իրավիճակի և COVID-19-ի համատեքստում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր