211652_close_icon
views-count5760 դիտում article-date 23:55 14-08-2022

Հոլանդացի պաշտպանը արտառոց 11 մետրանոց է «վաստակել» իր թիմի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բավական զվարճալի և արտառոց միջադեպ է գրանցվել Նիդերլանդներում:
 
Այդ երկրի ֆուտբոլի երիտասարդական առաջնության հերթական տուրում «Այաքսը» պարտվել է «Ռոդային»՝ 0:1:
 
Եվ այդ մեկ գոլը ծնվել է բավական արտառոց հանգամանքներում: Երկրորդ խաղակեսի միջնամասում «Այաքսի» դարպասապահը տուգանային հրապարակում որսացել է գնդակը, որն այնուհետև փոխանցել է թիմակից, պաշտպան Կիկ Պիրիին: Վերջինս անսպասելի գնդակը ձեռքով վերցրել է և դրել դարպասային գծին՝ ազատ հարված կատարելու համար:
 
Բնականաբար, մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, որն էլ իրացնելով, «Ռոդան» հաղթել է:
 
«Ես մտածեցի, որ ինչ-որ պահի մրցավարի սուլիչն է հնչել և մենք պետք է ազատ հարվածով գնդակը խաղի մեջ մտցնենք: Ես դարպասապահին ասացի, որ ամեն ինչ ես կանեմ ու գնդակը վերցրեցի: Շատ ապուշ բան ստացվեց», խաղից հետո պարզաբանել է իր քայլը Պիրին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր