211652_close_icon
views-count65433 դիտում article-date 17:22 14-08-2022

Իրականությանը չեն համապատասխանում մետրոպոլիտենի կայարաններում ռումբի մասին տեղեկությունները

Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ մայրաքաղաքի  մետրոպոլիտենի կայարաններում ու առևտրի կենտրոններում ռումբեր են տեղադրված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված լուրի իրականութունը պարզելու նպատակով  ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի, տարածքային բաժինների ծառայողները պարզել են, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ինչպես ժողովուրդն է ասում՝ մի ծալապակասի մտքով անցել է կիրակի օրով մարդկանց ստրեսի մեջ գցել:

Լուրի կեղծ իրականությունը պարզվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

Հանրությունը կարող է հանգիստ լինել և այս պահին էլ մետրոպոլիտենի աշխատանքը կանոնավոր գործում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր