211652_close_icon
views-count3648 դիտում article-date 11:50 14-08-2022

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 30,8 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 10-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ,

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ 2000 քմ, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2800 քմ, Պտղնի գյուղում ՝ 3000 քմ, Հրազդան քաղաքում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Ջրվեժ գյուղում՝ 5000 քմ, Արգել-Քարաշամբ ավտոճանապարհին՝ 7000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, 16 հա Խոտ գյուղում, Շինուհայր գյուղում՝ 10 հա, 

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 3000 քմ, Հերհեր գյուղում՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30,8 հա:

Նմանատիպ նյութեր