211652_close_icon
views-count7802 դիտում article-date 18:40 13-08-2022

Օգոստոսի 26-ին Ալիևը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է. Նաիրա Զոհրաբյան

Երեւի դժոխքը սա է
Հենց հիմա Բերձորի եւ Աղավնոյի գերեզմանոցներում արտաշիրիմումներ են արվում։ Մարդիկ փորում են իրենց հսրազատների գերեզմանները, հանում աճյուններն ու Կարմիր Խաչի եւ Արցախի իշխանության մասնակի ֆինանսական աջակցությամբ տեղափոխում այլ բնակավայրեր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Պարզվեց, էստեղ էլ անլուծելի խնդիրներ կան. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվող բերձորցիները եւս փորձում են իրենց հարազատների աճյունները տեղափոխել Հայաստան, սակայն գերեզմանների համար հատկացվող տարածքներ գրեթե չկան։

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի որդուդ գերեզմանն ու վրան չմիզի։

Իսկ օգոստոսի 22-ից Բերձորն ու Աղավնոն հոսանքազրկվելու են՝ օգոստոսի 25-ին թուրքին պաշտոնապես հանձնվելու համար։

Օգոստոսի 26-ին Ալիեւը Մեհրիբանի ծննդյան նվերն արդեն պատրաստել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր