211652_close_icon
views-count2078 դիտում article-date 17:16 12-08-2022

2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի մեկ օր շուտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ)   հայտնել է, որ Քաթարում նշանակված աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպումը կանցկացվի ոչ թե նոյեմբերի 21 –ին , այլ  մեկ օր շուտ ՝  20 – ին:

Ընդհանրապես բացման արարողությունը  և առաջին խաղը սկսվում է  տանտերերի կամ գործող չեմպիոնների մասնակցությամբ:

Վերանշանակված հանդիպումը կկայանա Ալ-Խաուր քաղաքի  Ալ-Բեյթ մարզադաշտում:

Նոյեմբերի 20 –ին  մրցելու են Քաթարի և Էկվադորի հավաքականները: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Առաջնությունը կանցկացվի Քաթարի յոթ քաղաքների ութ ստադիոններում:

Սա առաջին  աշխարհի առաջնությունն է, որը կանցկացվի  Մերձավոր Արևելքում:

Նմանատիպ նյութեր