211652_close_icon
views-count1623 դիտում article-date 17:18 11-08-2022

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր

17-ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող՝ երկամարտի 167 կգ արդյունքով:

Նա պոկել է 73 կգ և հրել է 94 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալներին: Հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:

Ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաև 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը:

Նմանատիպ նյութեր