211652_close_icon
views-count16309 դիտում article-date 13:19 11-08-2022

Բիզնես պարտնյորը Արսեն Թորոսյա՞նն է. 4rd.am

4rd.am-ը գրում է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ Արագածոտնի մարզի Փարպի համայնքը ոռոգման ջրի խնդրի առաջ է կանգնած։ Տնամերձ այգիներն ու մշակվող հողատարածքները չորանում են, որովհետև Փարպին սնուցող մայր առվի ջուրը ուղղվում է դեպի նոր կառուցված ձկնաբուծարաններ և լողավազաններ։ 

«ՉԻ»-ի հետ զրույցում փարպեցիները նշեցին, որ բիզնեսի հետևում համայնքի ՔՊ-ական մի տղա է, որն ամենուրեք հայտարարում է, թե ՔՊ-ից Արսեն Թորոսյանն է իր բիզնես պարտնյորը։ «Նոր են բացել ձկնաբուծարաններն ու ժամանցի գոտում եղած լողավազանները, մեր համայնքի ջուրն էլ գնում է մեկ մարդու սեփականությունը սնուցելու ուղղությամբ։ Փարպիի 6-7 թաղամաս արդեն ամիսներ է՝ այս վիճակում են»,- ասաց մեր զրուցակիցը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում։

Նմանատիպ նյութեր