211652_close_icon
views-count523 դիտում article-date 12:46 11-08-2022

Լանջաղբյուրի 50 տնտեսության ջրամատակարարումը բարելավվել է

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում  նորացվել է խմելու ջրագծերից մեկի շուրջ 100 մետրանոց հատվածը, որի շնորհիվ բարելավվել է թաղամասի 50 տնտեսությունների ջրամատակարարումը։  

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մետաղյա հին եւ քայքայված խողովակները փոխարինվել են պոլիէթելենային նոր խողովակներով: Կատարված աշխատանքների արդյունքում  ներքին ցանցում ոչ միայն վերացել են կորուստները, այլ նաեւ ապահովվել է միանգամայն որակյալ ջրամատակարարում։

Աշխատանքներն իրականացվել են  Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով:

Նմանատիպ նյութեր