211652_close_icon
views-count3265 դիտում article-date 22:48 10-08-2022

Կյանքից հեռացել է Պորտուգալիայի հավաքականի նախկին խաղացողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

64 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Շալանան:
 
Շալանան 13 տարի հանդես է եկել «Բենֆիկայում», ինչպես նաև ֆրանսիական «Բորդոյում»: Պորտուգալիայի 6-ակի չեմպիոն է, Ֆրանսիայի չեմպիոն:
 
1976-1988 թվականներին ազգային հավաքականում Շալանան 27 խաղ է անցկացրել, դարձել 2 գոլի հեղինակ: 1984 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: 1976 և 1984 թվականներին ճանաչվել է Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր