211652_close_icon
views-count1260 դիտում article-date 14:53 10-08-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 8-ին, ժամը 22.45-ին, Երևանի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես Բենց» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 04.00-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 08.40-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 31-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 15.15-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Շկոդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 16.20-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 09.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 35-ամյա մոպեդավարը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թևոսյան փողոցում «ՎԱԶ-211440» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 85-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 19.41-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Մարգարա-Վանաձոր ճանապարհի 90-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 31-ամյա վարորդը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երեք ավտոմեքենա, որոնցից մեկի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր