211652_close_icon
views-count1577 դիտում article-date 12:30 10-08-2022

Բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից. Արդարադատության նախկին նախարար

«Այս կամ այն բնակավայրը թուրքական է, ուստի պետք է հանձնվի, որ բարեկամություն հաստատվի» ոճի մեջ իշխանության ներկայացուցիչների ելույթներին անիմաստ է արձագանքելը, այդ «գործիչները» ճգնում են լուծել մի պարզ խնդիր՝ ամեն գնով արդարացնել իրենց «քաղաքականությունը» և թքած ունեն, թե հետագայում ինչ ծանր հետևանքներ կունենան իրենց՝ այդ չափազանց անհեռատես մտքերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը։ 

Դանիելյանը մասնավորապես գրել է. «Իրենք չեն էլ մտածում, որ չեն բավարարվում հանձնելով, այլև բռնությամբ տեղահանում են հենց թշնամի պետության քաղաքացիություն ունեցող հայազգի մարդկանց, ինչը սոսկ էթնիկական զտում է, ոչ ավելին, ինչին հանգամանորեն անդրադարձել է Արթուր Ղազինյանը։

Չեմ զարմանում, որ այս «վեհ առաքելությանը» միացել է «Ազատությունը»։ Վերջինիս աշխատակիցները հայթայթել են մի թուրք ծեր կնոջ, որը երազում է վերադառնալ իր բնակավայրը՝ Աղավնո։ Ի դեպ, Աղավնոյում վաղուց բոլոր տները արդիանակացված նորակառույց են՝ ՀՅԴ–ի ջանքերի շնորհիվ։

Ինչևէ, եթե լրատվության միջոցն այդչափ անաչառ է ձևանում, ապա անարգել կարող էր ճշտել, որ չորս բնակավայրերից բռնությամբ տեղահանում են այն հայազգի մարդկանց, որոնք արդեն ենթարկվել են բռնագաղթի Սումգայիթից, Բաքվից և այլ ադրբեջանական բնակավայրերից, և իրենք էլ են ոչ պակաս երազում վերադառնալ և ապրել իրենց տները, արծվաշենցին էլ է երազում ապրել Արծվաշենում, բայց...։ Այդ մարդիկ նախկինում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ և իրենց տեղահանելը կամ այդ ոճրագործությանը որևէ կերպ աջակցելը առնվազն մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է։ Եթե անգամ ռուս խաղաղապահները այս «մանրուքների» մեջ չեն խորանում, կամ իրազեկված էլ չեն, ապա հարկ է դրանք հստակ դարձնել քննարկման նյութ և կանխել բարբարոսությունը...»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր