211652_close_icon
views-count728 դիտում article-date 15:01 09-08-2022

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը «Համագործակցություն, փոխգործակցություն» մեդալով է պարգևատրել ԱԻ նախարարին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել եմ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Շնորհավորել եմ Ալեքսեյ Մելնիկովին երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև ձևավորված համագործակցությունն այս տարիների ընթացքում տվել է իր դրական արդյուքները՝ ի շահ պետության և քաղաքացիների։

Ալեքսեյ Մելնիկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ինչպես նաև առանձահատուկ կարևորել Երկաթուղայինի օրվա առթիվ ԱԻՆ բարձր մակարդակով ներկայությունը։

Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում առաջիկայում համատեղ իրականացնել թե գործնական, թե կրթական աշխատանքներ։

Հանդիպման ավարտին Ալեքսեյ Մելնիկովի կողմից «ՀԿԵ» ՓԲԸ-ի հետ արդյունավետ համագործակցության և հաջող փոխգործակցության համար պարգևատրվել եմ մեդալով։
 

Նմանատիպ նյութեր