Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2022 թվականի փուլը:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:
Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակված լինեն մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը:
«Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 թվականից ի վեր «Programa Sur»-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ:
Դրամաշնորհային ծրագրին դիմելու ընթացակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Programa Sur»-ի պաշտոնական կայքում: