211652_close_icon
views-count1065 դիտում article-date 10:49 09-08-2022

Վիլնյուսում բացվել է «Նոր Բելառուս» համաժողովը. Euronews

Երկուշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկեց «Նոր Բելառուս» համաժողովը , որը համընկավ 2020 թվականի նախագահական ընտրությունների 2-րդ տարեդարձի հետ։ Այն համախմբել է ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ազատ ընտրությունների շարժման առաջնորդներին։ Գրում է Euronews-ը։

Միջոցառումն անցկացվում է համաժողովի ձևաչափով, փաստաթղթերի ընդունում և որոշումների քվեարկություն նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ պանելային քննարկումներից յուրաքանչյուրի խոսնակները կհայտնեն ռազմավարական առաջնահերթությունների, անցումային շրջանի, ժողովրդավարական ուժերի բարեփոխման և քաղաքացիական հասարակությանը աջակցության ընդհանուր տեսլականը: Սրանք կարող են լինել կոնկրետ փաստաթղթեր կամ հետագա գործողությունների պլաններ:

Ըստ  Салiдарнасць առցանց պարբերականի՝ Սվետլանա Տիխանովսկայան իր ելույթում բարձրաձայնել է այն առաջնահերթությունների մասին, որոնք ինքը մտադիր է իրականացնել և որոնց կցանկանար արձագանք ստանալ ներկաներից.

«Պետք է ամեն ինչ անենք երկիրը միջազգային մեկուսացումից դուրս բերելու, ռուսական զորքերի դուրսբերման և Ռուսաստանից տոտալ կախվածությունից ազատվելու համար։ Հենց նա է դարձել ռեժիմի գլխավոր հովանավորն ու մեր երկրի ինքնիշխանության սպառնալիքը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր