211652_close_icon
views-count2080 դիտում article-date 09:13 09-08-2022

Միջուկային զենքը հաղթաթուղթ է դարձել պոտենցիալ թույլ ագրեսորների համար․ «Ամերիկայի ձայն»

Թոմ Նիքոլսը ԱՄՆ-ի ռազմածովային պատերազմի քոլեջի ազգային անվտանգության պատվավոր պրոֆեսոր և ազգային անվտանգության և միջուկային զենքի մասին մի քանի գրքերի հեղինակ է: Նա բացատրում է այս տարի ընդունված փաստաթղթի արդիականությունը և որոշակի ուշացած կետերի մասին է տեղեկացնում: «Ինչ-որ շատ ակնհայտ հանգամանք կարծես, արդյունավետ կերպով հետ է պահում ագրեսորին ՆԱՏՕ-ի դեմ հարձակվելուց... Ես խորապես մտահոգված էի, որ [Ուկրաինայում պատերազմը] դուրս կգար վերահսկողությունից և կվերաճեր միջուկային ճգնաժամի, հատկապես առաջին ամսվա ընթացքում, երբ ռուսները ձախողում էին: Ես ամբողջ իմ կյանքում ուսումնասիրել եմ ռուսական և խորհրդային զինուժը, և ուղղակի ապշած էի այս բանակի անհավանական և ապշեցուցիչ անկարողությունից: Եվ ես շատ էի անհանգստանում, որ այդ պատճառով նրանք այլ լուծում կգտնեին, այդ թվում հակամարտությունը ՆԱՏՕ-ի կամ միջուկային էսկալացիայի մակարդակի ընդլայնման միջոցով: Դա դեռ տեղի չի ունեցել, բայց Կրեմլը շարունակում է սպառնալ իր միջուկային հնարավորություններով, եւ ռուսական քարոզչությունն անընդհատ շեշտում է, որ իրենք պատերազմում են ոչ թե Ուկրաինայի, այլ ողջ արևմտյան աշխարհի դեմ»։

Միջուկային դարաշրջանի արշալույսին միջուկային և ջերմամիջուկային զենքերը գիտական և տեխնոլոգիական առաջընթացի նշան էին: Ռազմավարական ավիացիան, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և միջուկային սուզանավային հրթիռակիրները դարձել են որոշ երկրների հզորության խորհրդանիշ և մյուսների համար` վախերի առարկա: Սակայն, ըստ փորձագետների, այսօր իրավիճակը շատ է փոխվել։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Բոլորովին նոր ռազմական տեխնոլոգիաների զարգացումը (վառ օրինակ են անօդաչու թռչող սարքերը), բարձր ճշգրտության զենքերը, տիեզերագնացությունը և դրա հետ կապված պատերազմի մեթոդները ոչ միայն նվազեցրել են այնպիսի մեթոդների կարևորությունը, ինչպիսիք են հետևակային ստորաբաժանումների անմիջական գրոհները, այլևս մեծապես նպաստել են դրանց օգտագործմանը։

Ըստ Նիքոլսի, «Միջուկային սցենարը գլխիվայր շրջվել է Սառը պատերազմից հետո: Մենք ավելի ուժեղ ենք դարձել, սակայն մեր ավելի թույլ հակառակորդը կարող է մտածել միջուկային զենքի դիմելու մասին՝ խաղը փոխելու համար: Պոտենցիալ թույլ ագրեսորները Ասիայում, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում փորձում են իրենց հաղթաթուղթը պատրաստել միջուկային զենքով, ինչը կարող է մեզ համար զսպող գործոն դառնալ»:

Կրեմլը «կրոնական», էկզիստենցիալ պատերազմ է վարում՝ զուգորդված գիտակցված տեռորի հետ, և դա ունի իր տրամաբանությունը։ Թոմ Նիքոլսն ավելի ընդգծված է ասում. «Ես չեմ վախենում Կրեմլից, ես վախենում եմ անհայտությունից: Վախենում եմ, որ նրանք ռիսկի կդիմեն, ինչի մասին իրենք խորը չեն մտածում ու չեն գիտակցում. Ես մտավախություն ունեմ, որ Պուտինը ռիսկի կդիմի, այնպիսի ռիսկի, որը հնարավոր չի լինի վերահսկել։ Այս պատերազմը կոտրում է այն գաղափարը, որ Պուտինը լավ քաղաքական շախմատիստ է և սառցե ուղեղով լրտես: Նա իրականում բավականին զգացմունքային է և ես չեմ կարծում, որ նա շատ խելացի է: Գանգստեր, ով ունի բազմաթիվ միջուկային զենքեր և հսկողության տակ գտնվող բանակ: Մենք տեսանք, որ նա կարող է ռիսկի դիմել՝ չիմանալով, թե դա ուր է տանում»։

Նմանատիպ նյութեր