211652_close_icon
views-count782 դիտում article-date 23:59 08-08-2022

Ֆիլիպ Լամ․ ԱԱ 2022-ին կհետևեմ տանից․ Կատար մեկնելու ցանկություն չունեմ

«Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ չի լինելու ԱԱ 2022-ի շրջանակներում Կատար մեկնող պատվիրակության կազմում, հայտնում է Armsport.am-ը:

«Ես չեմ լինելու Գերմանիայի ֆուտբոլային միության պատվիրակության կազմում և չեմ այրվում երկրպագուի կարգավիճակով Կատար մեկնելու ցանկությունից։ Ավելի լավ է՝ ես մրցաշարին հետևեմ տանից։

Մրցաշարն ընդունող երկրի ընտրության ժամանակ պետք է ամենակարևոր չափանիշը լինի մարդու իրավունքները։ Պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներով է ընտրվել Կատարը»,- Լամի խոսքն է մեջբերել Kicker-ը։

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Կատարում։

Նմանատիպ նյութեր