Ժոան Լապորտա. Լավ կլինի, որ Ումտիտին ու Բրեթվեյթը հեռանան «Բարսայից»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ ակումբը ցանկանում է ազատվել Սամյուել Ումտիտիից ու Մարտին Բրեթվեյթից:
«Ումտիտին ու Բրեթվեյթը պայմանագրեր ունեն, սակայն նրանք հասկացել են, որ մարզիչը նրանց հետ հույսեր չի կապում: Այդ իսկ պատճառով լավ կլիներ, որ նրանք հեռանան «Բարսայից»:
Մենք սպասում ենք, որ «Բարսելոնայից» ավելի շատ խաղացող կհեռանա: Հաշվի առնելով մեր իրականացրած բոլոր գործարքները, համարում ենք, որ կկարողանանք գրանցել բոլոր նորեկներին, ինչպես նաև խաղացողներին, որոնք նոր պայմանագրեր են կնքել», ասել է Լապորտան: