211652_close_icon
views-count1630 դիտում article-date 23:31 07-08-2022

Անհրաժեշտ է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը. Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերո

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ստեղծված նոր լարվածության վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

«Մտահոգություն Լեռնային Ղարաբաղում նոր լարվածության վերաբերյալ։ Անհրաժեշտ է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը. այն արդեն իսկ փորձությունների է ենթարկվել վերջին պատերազմով, իսկ այժմ էլ նոր հարձակումներով և հրադադարի ռեժիմի խախտումով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր