211652_close_icon
views-count1839 դիտում article-date 22:57 07-08-2022

2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին. Արգիշտի Կիվիրյան

Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին, ու եթե դրանք ի սկզբանե ընկել էին այդ հայտարարությամբ նախատեսված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցիք մեջ, ապա այդպես էլ պետք է մնար, ընդամենը կողմերի համաձայնությամբ այդ 5 կիլոմետրի մեջ պետք է կառուցվեր նոր ճանապարհ։

Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Այն էլ, նորից եմ կրկնում, նոր ճանապարհի նախագիծը պետք է կյանքի կոչվեր Կողմերի, այսինքն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնեցված տարբերակով։ Հիմա այս պարագայում ակնհայտ է, որ Հայաստանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի փորձում է Արցախի իր մանկլավիկների ձեռքերով իրականացնել մի գործողություն, որը ոչ միայն նախատեսված չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, այլ ուղղակի հակասում է դրան։

Բավական է Արցախի իշխանությունները դրսեւորեն պետական կամք ու չկատարեն այդ պահանջը, ու Ադրբեջանի համար այն կյանքի կոչելը կդառնա խնդիր՝ իհարկե Բաքուն կդիմի սադրանքների, բայց այս փուլում իր կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ընդունակ է հենց իրեն վերածել թիրախի։

Այլ պարագայում, նման գործելաոճով, Արցախի իշխանություննները իրավիճակը հասցնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը՝ գոնե անկեղծ եղեք սեփական ժովղովրդիդ հետ․․․»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր